Արցախ կարող եք գնալ միայն Covid-19-ի բացասական թեստի առկայության դեպքում - RadioVan.fm

Онлайн

Արցախ կարող եք գնալ միայն Covid-19-ի բացասական թեստի առկայության դեպքում

2020-06-08 14:14 , Общество, 1799

Արցախ կարող եք գնալ միայն Covid-19-ի բացասական թեստի առկայության դեպքում

Արցախում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խստացվում են. այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ «այս ծանր մարտահրավերին դիմակայելու համար օր առաջ ապրելակերպում փոփոխություններ են անհրաժեշտ, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու»:

«Արցախում կորոնավիրուսի դեպքերը հատուկենտ են ու վերահսկելի, բայց վերջին շրջանում տեսնում ենք Հայաստանում վարակակիրների դինամիկայի աճ, իհարկե, հուսանք, որ հասել ենք գագաթնակետին, և պետք է անկում լինի, բայց, անկախ ամեն ինչից, պետք է կարողանանք պահպանել խստացված կանոնները, որոնք թույլ կտան մեզ զերծ մնալ վարակման ավելի արագ տեմպերից»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Խստացման նոր կանոնների շրջանակում՝ Արցախի սահմանը կթույլատրվի հատել միայն Covid-19-ի բացասական թեստի առկայության դեպքում:

«Համարյա ամեն օր 500-600 մարդ ելումուտ ունի Արցախ Հայաստանից։ Եթե Հայաստանի վիճակագրական թվերին նայենք ու հավանականության տեսությանը՝ ամեն օր Արցախ թույլատրում ենք մուտք գործել նաև այնպիսի քաղաքացիների, որոնք վարակակիր են, տարածման հավանական աղբյուր կարող են հանդիսանալ։ Այդ ամենը դժվար է վերահսկել։ Դրա համար այսօր պարետանը ծանր հանձնարակական է լինելու, բայց դա պետք է կյանքի կոչել։ Դա է՝ սահմանը հատել միայն ձեռքին ունենալով Covid-19-ի թեստի բացասական արդյունք, այսինքն հետազոտվել ու նոր գալ։ Բոլորի համար սա պետք է անխտիր պայման լինի»,-պարզաբանեց Արցախի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 59 հաստատված դեպք կա, որից 31-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 70 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1131 նմուշառում:

Лента

Рекомендуем посмотреть