Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 229 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 405 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 41 023 դեպք է արձանագրվել, որից 33 897-ը ապաքինված, 809-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 1465 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 180 497-ի։
Հիշեցնենք՝ երեկ որոշում կայացվեց հանրապետությունում 5-րդ անգամ 1 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը՝ դիմակի կրման պահանջի և որոշ սահմանափակումների վերանայմամբ։