Օտարերկրացիները կարող են գալ ՀՀ, Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու քայլեր են արվում, Վրաստանի և Իրանի հետ պայմանավորվածություններ չկան - RadioVan.fm

Онлайн

Օտարերկրացիները կարող են գալ ՀՀ, Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու քայլեր են արվում, Վրաստանի և Իրանի հետ պայմանավորվածություններ չկան

2020-08-12 19:47 , Политика, 1592

Օտարերկրացիները կարող են գալ ՀՀ, Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու քայլեր են արվում, Վրաստանի և Իրանի հետ պայմանավորվածություններ չկան

ՀՀ-ում հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել։

Այդ մասին այսօր Ազգային ժողովում հրավիրված հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս պահին դադարեցված է մուտքի վիզայի տրամադրումը, և երկիր մուտք գործող քաղաքացիները պետք է վիզա ստանան արտերկրում գործող մեր հյուպատոսարաններից, կամ կարող են մուտք գործել էլեկտրոնային վիզայի միջոցով։

Այս ամենն, ըստ Տիգրան Ավինյանի, արվում է Հայաստան մարդկանց ներհոսքի տեմպերն արագացնելու նպատակով։

«Փոփոխություններ են կատարվել նաև արտերկրից ժամանող անձանց ինքնամեկուսացման ընթացակարգերում։ Այսուհետ ՀՀ տարածք մուտք գործող անձի մոտ եթե ախտանշաններ առկա չեն, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և դուրս գալ ինքնամեկուսացումից»,-ասաց Ավինյանը։

Նա, միաժամանակ, տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու առնչությամբ և, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ կարգավորումների հետ կապված աշխատանքներ է տանում։

Պարետի փոխանցմամբ՝ այս փուլում սահմանների բացման հետ կապված որևէ բանակցություն չկա Վրաստանի և Իրանի հետ։

Ազգային ժողովի հատուկ նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ելնելով հանգամանքներից, որոնք հիմք են հանդիսացել այս տարվա մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար, դեռևս պահպանվում են, ու, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսի դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա՝ կառավարությունը այսօր լրացող արտակարգ դրության ժամկետը մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Սակայն որոշ սահմանափակումներ մեղմացվում են։ Հայտնել էինք՝ անձնական մեքենայում դիմակի կրման պահանջի վերացման, ընտանեկան միջոցառումների՝ տարեդարձի, հարսանյաց արարողությունների ու հուղարկավարության մասնակիցների թույլատրելի թիվը 5-ից 40 դարձնելու մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть