Անձնական մեքենայում դիմակ կարող եք չկրել, հանրային տրանսպորտում, տաքսիում՝ ոչ - RadioVan.fm

Онлайн

Անձնական մեքենայում դիմակ կարող եք չկրել, հանրային տրանսպորտում, տաքսիում՝ ոչ

2020-08-12 17:52 , Общество, 1583

Անձնական մեքենայում դիմակ կարող եք չկրել, հանրային տրանսպորտում, տաքսիում՝ ոչ

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետների երկարաձգման հետ մեկտեղ մի շարք վայրերում դիմակի պարտադիր կրման պահանջը կփոփոխվի։

Այսպես, անձնական ավտոմեքենաներում՝ անկախ հանգամանքից ուղևորը ընտանիքի անդամ է, թե՝ գործընկեր, դիմակի կրման պահանջը կհանվի։

Այդ մասին Ազզգային ժողովի հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ նշելով, որ հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակ

«Կարծում եմ, որ ոստիկանությունն իր գործառույթների շրջանում կիրականացնի համապատասխան վարչական վարույթներ այն դեպքերում, երբ կպահանջվի»,-շեշտեց Ավինյանը:

Նա նաև հավելեց, որ դիմակի կրման պահանջը կվերանայվի նաև որոշ բացօթյա տարածքներում, մասնավորապես՝ բնության գրկում, անտառում, լողափին:

Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ որոշ սահմանափակումների մեղմացմամբ՝ Հայաստանում այսօր լրացող արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 11-ը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть