ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։
Կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Պարետի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից դեպի Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն առկա չէ՝ մինչև Հայաստանում արտակարգ դրության ավարտը։
«Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»,- նշում են կոմիտեից։
Հիշեցնենք՝ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև օգոստոսի 12-ն է՝ ժամը 17:00-ն ներառյալ: Իշխանությունները դիտարկում են այն ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը։
Այս ընթացքում դադարեցված են կանոնավոր ավիափոխադրումները, իրականացվում են միայն չարտերային թռիչքներ` Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների և հայրենիք մեկնող օտարերկրացիների համար։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը