ՀՀ-ում օգոստոսի 12-ին լրացող արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում օգոստոսի 12-ին լրացող արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով

2020-08-05 21:48 , Политика, 1452

ՀՀ-ում օգոստոսի 12-ին լրացող արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով

Հայաստանում օգոստոսի 12-ին լրացող արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով։

Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ «Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,-ասել է նա՝ նշելով, որ, հավանաբար, սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը:

Ավինյանը հավելել է, որ պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա:

«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,-ասել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պարետատան օգոստոսի 5-ի նիստում տեղի է ունեցել առաջին քննարկումը: «Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Лента

Рекомендуем посмотреть