«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ավիաընկերությունը:
«Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ փետրվարի 23-ին դադարեցվել էր Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան:
Այդ ընթացքում միայն կազմակերպվում էին չարտերային չվերթներ՝ Հայաստանից դեպի Իրան Հայաստանում գտնվող իրանաբնակ, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ միայն հայաստանաբնակ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը