Կրոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում Հայաստանից դեպի Իրան օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով մասնակի դադարեցմամբ պայմանավորված՝ Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել միայն Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ միայն հայաստանաբնակ քաղաքացիները։
Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Հայաստանից Իրան թռիչքների մասնակի սահմանափակման մասին է հայտնում «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը։ Տարածած հայտարարությունում ասված է, որ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումներով,ավիաըներության թռիչքները այս շաբաթ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: