Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով կդադարեցվի: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։
Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան», – գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։
Նա նաև տեղեկացրել է, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։
Այս հանձնաժողովը, նա խոսքով, գործում է հունվարի 31-ից։
«Ամեն դեպքում հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են», – նշել է Փաշինյանը։