«Բանաձևը՝ հույսեր կապելու Ադրբեջանի կառուցողականության հետ՝ չկա, և ՀՀ կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարվել»․ Քոչարյան - RadioVan.fm

Онлайн

«Բանաձևը՝ հույսեր կապելու Ադրբեջանի կառուցողականության հետ՝ չկա, և ՀՀ կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարվել»․ Քոչարյան

2020-07-30 17:29 , Политика, 95

«Բանաձևը՝ հույսեր կապելու Ադրբեջանի կառուցողականության հետ՝ չկա, և ՀՀ կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարվել»․ Քոչարյան

«Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը այդքան էլ կառուցողական ու խաղաղասեր չէ, Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության։ Որովհետև վերջին երկու տարում, հատկապես Դուշանբեից հետո, ինչո՞վ էին կերակրում մեր հանրությանը, որ ունենք շատ կառուցողական տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, և, եթե հանկարծ իրենք չգնան հարցի խաղաղ կարգավորման չգնան՝ կդիմենք Ադրբեջանի ժողովրդին»,-այդ մասին երեք հեռուստաընկերություններին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին արձանագրված վերջին զարգացումներին։

Քոչարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլև՝ արժանի հակահարված տալով՝ բարելավել են իրենց դիրքերը։

«Համարում եմ, որ մեր զինված ուժերը արձագանքել են ճիշտ, ժամանակին, արագ և համաչափ»,-շեշտել է Քոչարյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն, այնուհետ, փորձելով վերադարձնել նախկին վիճակը՝ սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը՝ օգտագործելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր։

Ինչու՞ էր Ադրբեջանի արձագանքը այսքան ցավալի՝ հարց է հնչեցրել Քոչարյանը՝ հավելելով, որ պատասխանը պետք է դիտարկել անցած 2 տարվա կտրվածքով։ Այդ համատեքստում, ըստ նրա, առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավելու իր մարտական դիրքը, ինչը նրանք վերջին երկու տարիներին, ի տարբերությունուն հայկական կողմի, անարգել արել են։

Քոչարյանի դիտարկմամբ՝ վերջին զարգացումների ֆոնին՝ Հայաստանի որդեգրած մոտեցումից ոչինչ չմնաց։

«Բանաձևը՝ հույսեր կապելու Ադրբեջանի կառավարության կառուցողականության հետ՝ չկա, և ՀՀ կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարվել այս հարցի շուրջ և պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վատ իրավիճակ, քան երկու տարի առաջ»,-նշել էերկրորդ նախագահը՝ նկատելով, որ, հայերի և ադրբեջանցիների միջև նույնիսկ 90-ականների պատերազմի օրերին այսպիսի բախումներ Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել։

«Մենք ունենք ռևանշի ձգտող կառավարություն և ժողովուրդ և այս երկուսի համադրությամբ՝ պատերազմի վերսկսման վտանգը շատ մեծ է լինում»,-շեշտեց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք՝ Հայաստանի երկրորդ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նախօրեին կատարված գրառմամբ տեղեկացվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Լրագրողների հարցերն առնչվել են Արցախի հակամարտությանը, արտաքին քաղաքականությանը, համավարակի դեմ պայքարին, սոցիալ-տնտեսական իրավիճակին ու ներքաղաքական զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть