Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ՝ 1 մլն և 1,5 մլն դրամ նպաստն այսուհետ կվճարվի ամբողջությամբ - RadioVan.fm

Онлайн

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ՝ 1 մլն և 1,5 մլն դրամ նպաստն այսուհետ կվճարվի ամբողջությամբ

2020-07-13 16:41 , Общество, 1333

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ՝ 1 մլն և 1,5 մլն դրամ նպաստն այսուհետ կվճարվի ամբողջությամբ

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ընդգծվում է, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500,000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500,000 դրամը կամ 1,000,000 դրամը՝ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, փոխանցվում էր նոր ծնված երեխայի անվամբ բացված բանկային հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

«Մինչև 2020 թ. հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում կարող են տնօրինվել միանվագ: Դիմումի համաձայն՝ քաղաքացիներին կտրվի հաշվին առկա ողջ գումարը»,-մանրամասնում են սոցիալական գերատեսչությունից՝ միաժամանակ հիշեցնելով, որ ս.թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացել է մի դեպքում 6 անգամ, մյուս դեպքում՝ կրկնակի:

Սա նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կվճարվի 300 հազար դրամ՝ նախկինում վճարվող 50 և 150 հազար դրամների փոխարեն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть