Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կեռապատկվի հոկտեմբերից - RadioVan.fm

Онлайн

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կեռապատկվի հոկտեմբերից

2018-08-22 18:25 , Общество, 1581

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կեռապատկվի հոկտեմբերից

2018 թ. հոկտեմբերի մեկից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կարող է հասնել 150 հազար դրամի։ Այդ մասին այսօր պաշտոնավարման 100 օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Սա կլինի մեսիջ՝ ուղղված քաղաքացուն, որ երկրորդ երեխան ռազմավարական նշանակություն ունի: Այո, երրորդ երեխան լուծում է ժողովրդագրական աճի խնդիր, իսկ երկրորդը՝ չնվազելու խնդիր, հետևաբար, եթե քաղաքացին չունի երկրորդ երեխան, երրորդի մասին խոսելը տեղին չէ»,-նշել է նախարարը՝ չբացառելով, որ երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող նպաստի չափի ավելացումը կունենա հետադարձ ուժ:

Հիշեցնենք՝ պաշտոնի ստանձնումից օրեր անց՝ մայիսի 21-ին, Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ առաջարկ կներկայացնի փոփոխություններ կատարել «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ։ Նախարարն ընդգծել էր, որ 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում փոքր փոփոխություններ կատարելու հնարավորություն կա։ Ըստ այդմ՝ առաջարկվում էր երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ՝ 2018թ. հուլիսի 1-ից։ Նախարարի պարզաբանմամբ՝ համապատասխան նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացվել ավելի վաղ, սակայն ընդունումը ձգձգվում է ընթացակարգերի պատճառով։

Лента

Рекомендуем посмотреть