Հուլիսի վերջին Հայաստանի բժիշկներին օգնության ձեռք կմեկնեն գերմանացիները - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի վերջին Հայաստանի բժիշկներին օգնության ձեռք կմեկնեն գերմանացիները

2020-07-10 15:17 , Политика, 944

Հուլիսի վերջին Հայաստանի բժիշկներին օգնության ձեռք կմեկնեն գերմանացիները

Շուտով նախատեսվում է Հայաստան՝ ֆրանսիացի բժիշկների արդեն երրորդ խմբի այցը, իսկ հուլիսի վերջին օգնության ձեռք կմեկնեն գերմանացիները:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

Հրապարակման մեջ հիշատակվում է, որ վերջին մեկ ամսում հատուկ չվերթով Հայաստան են ժամանել բժշկական խմբեր Ֆրանսիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Իտալիայից:

Նշենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի (Covid-19) վարակի 30 903 հաստատված դեպք կա, որից 18 709-ը ապաքինված, 546-ը՝ մահվան ելքով։ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ կորոնավիրուսով վարակված 177 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ հանրապետության 3 բուժհաստատություններում վերակենդանացման նոր բաժանմունքներ են ծավալվելու։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть