Մահվան 11+7 դեպք, ամենաերիտասարդը՝ 51-ամյա կին է եղել․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Մահվան 11+7 դեպք, ամենաերիտասարդը՝ 51-ամյա կին է եղել․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-10 14:28 , Общество, 1500

Մահվան 11+7 դեպք, ամենաերիտասարդը՝ 51-ամյա կին է եղել․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է է 557-ով՝ հուլիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 30 903-ի, բուժվածներինը՝ 709-ով՝ դառնալով դառնալով 18 709, արձանագրվել է մահվան ևս 11 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 546-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Ինչ վերաբերվում է 11 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․

«Պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 471 մարդ: Նախորդ օրն իրականացվել 2050 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 131 216-ի:

Лента

Рекомендуем посмотреть