Դիմակ չկրելու համար տուգանքը 20 կամ 50 հազարական դրամ դարձնելու օրինագիծը հանվել է ԱԺ օրակարգից․ «Իմ քայլը» նորը չի բացառում - RadioVan.fm

Онлайн

Դիմակ չկրելու համար տուգանքը 20 կամ 50 հազարական դրամ դարձնելու օրինագիծը հանվել է ԱԺ օրակարգից․ «Իմ քայլը» նորը չի բացառում

2020-07-08 13:02 , Политика, 968

Դիմակ չկրելու համար տուգանքը 20 կամ 50 հազարական դրամ դարձնելու օրինագիծը հանվել է ԱԺ օրակարգից․ «Իմ քայլը» նորը չի բացառում

Ազգային ժողովում (ԱԺ) մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որի օրակարգից հանվել է իշխանական խմբակցության հեղինակած դիմակի կրման կանոնների խախտման դեպքում տուգանքի չափը խստացնող օրինագիծը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհրաբյանը հետաքրքրվեց՝ ինչու՞ է հանվել և, արդյո՞ք, այլևս չի շրջանառվելու։

«Նախագիծն այս պահին շրջանառությունից հանված է, իսկ կգա, թե չի գա՝ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ որևէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի սահմանադրական իրավունքը՝ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն»,-ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, ըստ որի առաջարկվում էր դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքների չափը բարձրացնել։ Մասնավորապես նախատեսվում էր՝

-արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այն է՝ 20 000 դրամով՝, -բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այն է՝ 50 000 դրամով։

Նշենք՝ նման խախտումների համար ներկայում տուգանքի չափը 10 հազար դրամ է։

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի աշխատանքներին, որի օրակարգում ներառված է 14 հարց, կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть