Գենդերային և սեռական կողմնորոշման գաղափարների հետևում ապաստան են գտնում ԼԳԲՏ և մարգինալ տարրերը. Թուրքիան չի բացառում Ստամբուլյան կոնվենցիային անդամակցությունը վերանայելու հնարավորությունը - RadioVan.fm

Онлайн

Գենդերային և սեռական կողմնորոշման գաղափարների հետևում ապաստան են գտնում ԼԳԲՏ և մարգինալ տարրերը. Թուրքիան չի բացառում Ստամբուլյան կոնվենցիային անդամակցությունը վերանայելու հնարավորությունը

2020-07-04 03:51 , Мир, 1025

Գենդերային և սեռական կողմնորոշման գաղափարների հետևում ապաստան են գտնում ԼԳԲՏ և մարգինալ տարրերը. Թուրքիան չի բացառում Ստամբուլյան կոնվենցիային անդամակցությունը վերանայելու հնարավորությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը չի բացառել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիային, կամ, առավել հայտնի՝ Ստամբուլյան կոնվենցիային անդամակցության վերանայումը:

«Ասում եմ դա որպես մարդ, որը բազմիցս է կարդացել Ստամբուլյան կոնվենցիան, կարդացել է այն նաև անգլերենով, աշխատել է դրա վրա: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը իսկապես սխալ էր»,-Քուրթուլմուշի խոսքերն է մեջբերում hurriyet պարբերականը:

«Երբ մեր ժողովուրդը նման ակնկալիք ունի, մենք չենք կարող անտարբեր մնալ: Ինչպես պատշաճ կերպով ստորագրեցինք այն, այդպես էլ հնարավոր կլինի պատշաճ կերպով դուրս գալ դրանից»,-հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը:

Նշենք՝ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» ստորագրվել է Ստամբուլում 2011թվականի մայիսի 11-ին: Նույն թվականին Թուրքիան ևս միացել է կոնվենցիային՝ այն մեջլիսում վավերացնելով մեկ տարի անց՝ 2012 թվականի մարտի 12-ին: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:

Քուրթուլմուշը նշյալ Կոնվենցիայում անընդունելի երկու խնդիր է մատնանշել: Առաջինը գենդերային խնդիրն է, մյուսը ՝ սեռական կողմնորոշման հարցը: Այս գաղափարների հետևում, ըստ նրա, ապաստան են գտնում ԼԳԲՏ և մարգինալ տարրերը:

«Ստամբուլյան կոնվենցիան սխալ բան է, ես դա ասում եմ շատ հստակ»,-ընդգծել է Քուրթուլմուշը՝ հավելելով, որ ԱԶԿ-ի շատ այլ օրենսդիրներ ունեն նույն կարծիքը:

Նշենք՝ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, Բուլղարիայում այն հակասահմանադրական է ճանաչվել։

Հայաստանում ընդդեմ կոնվենցիայի վավերացման՝ շուրջ մեկ տարի առաջ Վահագն Չախալյանի ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը անժամկետ ստորագրահավաք նախաձեռնեց՝ 100 օրում հավաքելով 50 000 ստորագրություն:

Կոնվենցիայի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև Մայր աթոռը։ Ընդգծելով, որ «ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ»՝ հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին հորդորվել է զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:

Մինչդեռ, ՀՀ արդարադատության նախարարությունը ««ավանդույթների պահպանությանը» միտված արշավն ընդամենը հանրությանը մոլորության մեջ դնելու փորձ է» համարում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть