«Ստամբուլյան կոնվենցիա»-ն ուղարկեք հայրենիք»․ այս պահանջով արդեն 6-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի դիմաց Վահագն Չախալյանի՝ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը անժամկետ ստորագրահավաք է անցկացնում։
Ստորագրահավաքը նախաձեռնողների համոզմամբ՝ «Ստամբուլյան» անվանումը ստացած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան (կոնվենցիան ստորագրվել է 2011-ին Ստամբուլում-խմբ․), սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։
«Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող Արթուր Արամյանի խոսքով՝ բռնություն ասվածի տակ՝ այլասեռվածության, երրորդ սեռի քարոզ է իրականացվելու։
Անժամկետ ստորագրահավաքի ավարտին նախաձեռնության հեղինակները նպատակադրվել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ նշյալ կոնվենցիան հակասարմանադրական ճանաչելու պահանջով։
Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, Բուլղարիայում այն հակասահմանադրական է ճանաչվել։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան