«ԲՀԿ մեր գործընկերներին վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը». նախարար Թորոսյանը՝ ընդունված օրենքը վիճարկող 26 ստորագրությամբ դիմումը ՍԴ հանձնելու մասին - RadioVan.fm

Онлайн

«ԲՀԿ մեր գործընկերներին վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը». նախարար Թորոսյանը՝ ընդունված օրենքը վիճարկող 26 ստորագրությամբ դիմումը ՍԴ հանձնելու մասին

2020-06-26 15:24 , Политика, 1310

«ԲՀԿ մեր գործընկերներին վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը». նախարար Թորոսյանը՝ ընդունված օրենքը վիճարկող 26 ստորագրությամբ դիմումը ՍԴ հանձնելու մասին

Այսօր առավոտյան Ազգային ժողովի (ԱԺ) «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունը Սահմանադրական դատարան (ՍԴ) է ներկայացրել հունիսի 22-ին խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունած օրինագծի սահմանադրականությունը վիճարկող 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումի թղթային տարբերակը:

«Նպատակը պարզ է: Երեկ էլեկտրոնային տարբերակով ուղարկել ենք 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումը` վիճարկելու ԱԺ-ում ընդունված օրենքի սահմանադրականությունը: Առավոտյան բնօրինակը` թղթային տարբերակը, հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Նա նշեց, որ սահմանված ընթացակարգերով կան աշխատակարգեր, դիմումը կքննվի և կորոշվի` վարույթ կընդունվի՞, թե՞ ոչ, կորոշվի առավելագույնը 15 օրվա ընթացքում:

Իրավաչա՞փ է 26 ստորագրությունը, թե՞ ոչ: Իրավական հանրությունն այս հարցի շուրջ բաժանվել է երկու տարբեր կարծիքի: Սահմանադրական դատարանը կորոշի` ընդունո՞ւմ է մեր դիմումը որպես վարույթ, թե ոչ: Այլ գնահատական տալ չեմ կարող»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք՝ երեկ ուշ երեկոյան նույն խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իր գործընկերների և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան են ուղարկել Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը՝ հրապարակելով նաև լուսապատճենը:

Ի դեպ՝ ՍԴ դիմելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ էր, առնվազն, 27 ստորագրություն, մինչդեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը խորհրդարանում 25 պատգամավոր ունի, իսկ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միանալով՝ ձայները ընդամենը 26-ը եղան: ԱԺ «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցությունը, որը հայտարարել էր, որ այժմ չեն միանա ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումին, և ՍԴ կդիմեն բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո, անգամ Քոչարյանի և նրա պաշտպանների կողմից սեփական դիմումները ՍԴ-ից հետ վերցնելու պարագայում՝ չմիացան գործընկերներին:

Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարկ համարեց անդրադառնալ ՀՀ Սահմանադրական փոփոխության օրենքի սահամանադրականությունը վիճարկող ԲՀԿ դիմումը 26 ստորագրությունով ՍԴ ուղարկելու հարցին՝ գրելով.

«ԲՀԿ մեր գործընկերներին, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը։

132/5=26.4, այսինքն անհրաժեշտ 1/5-ը 27 պատգամավոր է, ոչ թե 26»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть