«Կա՞ երաշխիք, որ վաղը, քաղաքական իրողությամբ պայմանավորված, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անռենմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ չեք վերցնի»,-այս մասին այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերի քննակմանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը
«2 տարի առաջ այս նույն դահլիճում դուք կրկին միջնորդություն էիք բերել՝ անձեռնմխելիությունից զրկելու մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին՝ ակնհայտ կատարելով քաղաքական պատվեր։ Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով հետ վերցրիք այդ միջնորդությունը։ Որքանո՞վ պետք է հանրությունը վստահ լինի, որ այսօրվա ձեր միջնորդությունը կրկին պայմանավորված չէր քաղաքական պատվերով և կա՞ որևէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական իրողությունների փոփոխությունների հետևանքով դուք հետ չեք վերցնելու այս միջնորդությունը»,- ասաց Գորգիսյանը։
Գլխավոր դատախազը շտկում մտցրեց՝ ինքը նշված երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել, իսկ այն պատգամավորի վերաբերյալ, որ ժամանակին ներկայացրել է՝ քաղաքական հանձնարարություն ի եղել:
Գորգիսյանը հակադարձեց՝ եթե դա ակնհայտ քաղաքական պատվեր չի եղել, ապա ինչո՞ւ նա հետ վերցրեց այդ միջնորդությունը:
«Այո, ես պնդում եմ, որ դուք կատարել եք քաղաքակա պատվեր և կարող են լիներ հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական առաջնորդների քաղաքական պատվերները»,-ասաց պատգամավորը
«Այս քաղաքական մարմնում առիթ ունեցել եմ լսելու կարծիքներ, որոնք խիստ սուբյեկտիվ են և իրականության հետ որևէ աղերս չունեն. այդպիսին, պարոն Գորգիսյան, ձեր խոսքն է»,-եզրափակեց գլխավոր դատախազը:
Նշենք՝ թեև ԲՀԿ առաջնորդին առնչվող երեք քրեական գործ կա, այդուամենայնիվ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր միջնորդությունում անդրադարձավ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործին:
Հիշեցնենք՝ հունիսի 14-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, նա ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության, որը տևել է ավելի քան 8 ժամ:
Նույն օրը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին առնչվող թվով 3 հաղորդագրություն տարածեց, որոնցից մեկի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։ Մյուսի համաձայն՝ հայտարարվեց, որ բացահայտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Ազգային անվտանգության ծառայությունը տարածած երրորդ հաղորդագրությամբ հայտնեց, թե պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականացնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կատարվածը որակել է «իրավական տեռոր», Գագիկ Ծառուկյանն էլ նախօրեին տարածած հայտարարությունում իրեն առնչվող գործընթացը որակելով «քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»՝ ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման մանրամասերը՝ տեսանյութում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը