Կարեն Կարապետյանը կդիմի դատախազին՝ պատգամավորներ Փաշինյանին, Միքայելյանին և Միրզոյանին անձեռնմխելիությունից չզրկելու խնդրով - RadioVan.fm

Онлайн

Կարեն Կարապետյանը կդիմի դատախազին՝ պատգամավորներ Փաշինյանին, Միքայելյանին և Միրզոյանին անձեռնմխելիությունից չզրկելու խնդրով

2018-04-23 14:25 , Политика, 1698

Կարեն Կարապետյանը կդիմի դատախազին՝ պատգամավորներ Փաշինյանին, Միքայելյանին և Միրզոյանին անձեռնմխելիությունից չզրկելու խնդրով

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կդիմի ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության վերաբերյալորոշումը հետ վերցնի: Այս մասին հայտարարել է Կարեն Կարապետյանը:

«Այսօր մենք որոշում ենք կայացրել դիմել Գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը պատգամավորների վերաբերյալ Ազգային ժողովից հետ վերցվի: Ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծումներ գտնենք», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք՝ հայերս, անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում տալ:

Նշենք նաև, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին։

«Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախևառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, և ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահը:

«Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»,-մինչ հանդիպումն իր ֆեյբուքյան էջում գրել էր ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, դեպի մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջան երթի ընթացքում, ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության «Իմ քայլը» շարժման առաջնորդներ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը «հարկադրաբար հեռացվեցին հավաքի վայրից»՝ «Արցախի փողոցում ապօրինի երթ անցկացնելու և զանգվածային անհնազանդությունների կոչ անելու» հիմնավորմամբ, ոստիկանությունն այնուհետ տեղեկատվություն տարածեց նրանց ձերբակալման մասին:

Նշենք, պատգամավորներին անձեռնմխելիությունից կարող են զրկել միան ԱԺ որոշմամբ:

Лента

Рекомендуем посмотреть