Դիմակը ծնոտի տակ դնելու համար մենք պարտավոր ենք Ձեզ տուգանել. ՀՀ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը - RadioVan.fm

Онлайн

Դիմակը ծնոտի տակ դնելու համար մենք պարտավոր ենք Ձեզ տուգանել. ՀՀ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը

2020-06-10 16:53 , Право, 1803

Դիմակը ծնոտի տակ դնելու համար մենք պարտավոր ենք Ձեզ տուգանել. ՀՀ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը

«Դուք պարտավոր եք բաց տարածքում դիմակ կրել, քանի որ դա պարետի որոշումն է: Բաց տարածքում ծնոտի տակ դնելով ձեր դիմակը՝ դուք իրավախախտ եք, դրա համար մենք պարտավոր ենք Ձեր նկատմամբ վարչական վարույթ իրականացնել, հարգելի քաղաքացի»,-Երևանի Արաբկիր վարչական շրջանում ուժեղացված ծառայության ընթացքում դիմելով մի կնոջ ասաց ոստիկանության ծառայողը՝ կնոջ նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելով:

Հիշեցնենք՝ բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Պահանջը խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ է:

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ մինչ այսօր՝ ժամը 12-ի դրությամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 26 490 արձանագրություն, իսկ հունիսի 9-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 747 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,-քաղաքացիներին հորդորում են ոստիկանությունից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть