Աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն. Վանեցյան - RadioVan.fm

Онлайн

Աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն. Վանեցյան

2020-05-21 15:46 , Политика, 1180

Աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն. Վանեցյան

«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։

Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,-այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 21.05.2020թ․ ժամը 11։00-ին կորոնավիրուսի

-հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 5606 է,

-առողջացածներինը՝ 2581,

-փաստացի բուժվողների թիվը 2928 է,

-ընդհանուր թեստերի թիվը՝ 45822,

-մահվան ելքերինը՝ 70,

-այլ պատճառով մահվան ելքերի թիվը՝ 27:

ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստում անդրադառնալով համավարակի ներկա վիճակին հայտարարել է, որ «իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել կամ ավելի ճիշտ՝ պատկերացնում ենք, և պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինեն նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների»:

Արթուր Վանեցյանը, հիշեցնենք, ԱԱԾ տնօերի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել 2019-ի սեպտեմբերին՝ իր որոշումը որակելով ««Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականին, նշել է, որ այն փոխադարձ համաձայնության արդյունք է:

Лента

Рекомендуем посмотреть