Վանեցյանի հրաժարականը փոխադարձ համաձայնությամբ է․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Վանեցյանի հրաժարականը փոխադարձ համաձայնությամբ է․ Փաշինյան

2019-09-16 17:48 , Политика, 1696

Վանեցյանի հրաժարականը փոխադարձ համաձայնությամբ է․ Փաշինյան

Ինչո՞ւ է Արթուր Վանեցյանն այսօր ներկայացրած իր հրաժարականի տեքստում խոսում սպայի պատվի մասին․ այսօր Վանաձորում հրավիրված մամլո ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են լրագրողները՝ մեջբերելով ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արթուր Վանեցյանի ելույթի հետևյալ հատվածը․ «․․․Առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Վարչապետ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ Վանեցյանն ասի, որ խնդիր ունի սպայի պատվի հետ։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Վանեցյանի հրաժարականը մի քանի քննարկումների արդյունք է՝ փոխադարձ համաձայնությամբ։

Այլ մանրամասներ հայտնել վարչապետը չի ցանկացել՝ նկատելով՝ «ԱԱԾ-ն այն ոլո՞րտն է, որ պետք է հրապարակային քննարկենք»։

Նշենք՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուներին, ապա, Փաշինյանի խոսքով, թեկնածուներ կան, կքննարկի, որից հետո որոշում կկայացնի։

Лента

Рекомендуем посмотреть