Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 56 տուժածի տրամադրվել է 630 մլն դրամ օժանդակություն - RadioVan.fm

Онлайн

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 56 տուժածի տրամադրվել է 630 մլն դրամ օժանդակություն

2020-05-20 20:25 , Общество, 1397

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 56 տուժածի տրամադրվել է 630 մլն դրամ օժանդակություն

2008 թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվել է աջակցություն: Մասնավորապես, բավարարվել է 56 դիմում, ընդհանուր առմամբ տրամադրվել է 630 մլն դրամի փոխհատուցում: Այդ մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցենք՝ կառավարությունը 2019-ի օգոստոսի 8-ի նիստում հաստատեց 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց, այդ թվում զոհվածների իրավահաջորդներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին նախագիծը, ըստ որի՝ զոհվածների իրավահաջորդները պետությունից 30 միլիոն դրամ կստանան, անձը, որի առողջությանը ծանր վնաս է հասցվել, կստանա15 միլիոն դրամ, իսկ այն անձը, որի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել՝ պետությունից 5 միլիոն դրամ կստանա։ Այդ նպատակով 720 միլիոն դրամ է հատկացվել։

Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից հստակեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները, որի շրջանակում հաշվետու զեկույցով առաջինը հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ:

Ոլորտի վերաբերյալ հաշվետվության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть