720 մլն դրամ՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին և տուժածներին՝ թվով 74 անձի, աջակցելու նպատակով - RadioVan.fm

Онлайн

720 մլն դրամ՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին և տուժածներին՝ թվով 74 անձի, աջակցելու նպատակով

2019-09-05 14:10 , Общество, 1856

720 մլն դրամ՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին և տուժածներին՝ թվով 74 անձի, աջակցելու նպատակով

2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրմաննպատակով ՀՀ պետական բյուջեից 720 միլիոն դրամ կհատկացվի ՀՀ արդարադատության նախարարությանը:

Համապատասխան որոշման նախագիծն այսօր գործադիրի հաստատմանը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ գումարի չափը հաշվարկել են Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տրամադրած տեղեկությունների հիման վրա, ըստ որոնց՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակզոհվել է 10, առողջությանը ծանր վնաս է հասցվել 10 ևմիջին ծանրության վնաս՝ 54 անձի:

Այդպիսով՝ 720 միլիոն դրամի շրջանակում մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ է համարել շեշտել՝ սա ոչ թե փոխհատուցում է զոհվածների հարազատներին և տուժածներին, այլ՝ աջակցություն:

Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրենքը Ազգային ժողովը միաձայն ընդունել է այս տարվա հունիսին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть