«Գերադասում եմ տրանսպորտը աշխատի, թեկուզ՝ դիմակներ, ձեռնոցներ կրելու պահանջը լինի». ուղևորները՝ հանրային տրասպորտի վերագործարկման մասին - RadioVan.fm

Онлайн

«Գերադասում եմ տրանսպորտը աշխատի, թեկուզ՝ դիմակներ, ձեռնոցներ կրելու պահանջը լինի». ուղևորները՝ հանրային տրասպորտի վերագործարկման մասին  

2020-05-18 15:51 , Общество, 1713

«Գերադասում եմ տրանսպորտը աշխատի, թեկուզ՝ դիմակներ, ձեռնոցներ կրելու պահանջը լինի». ուղևորները՝ հանրային տրասպորտի վերագործարկման մասին

«Շուկա չէի կարողանում գալ, լավ է, որ աշխատեց», «Գերադասում եմ տրանսպորտը աշխատի, թեկուզ՝ դիմակներ, ձեռնոցներ կրելու պահանջը լինի». հանրային տրանսպորտի վերագործարկման վերաբերյալ այս և դրական այլ պատասխաններ ստացանքմայրաքաղաքի հանրային տրանսպորտի կանգառներից մեկում տրանսպորտի սպասող ուղևորներից:

Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտի գործունեությունը դադարեցվել էր ս.թ. ապրիլի 1-ից՝ ՀՀ պարետի մարտի 31-ի որոշմամբ:

Օրը վաղ առավոտից սկսած վարորդները, սակայն, կեսօրվա դրությամբ դժգոհ էին ուղևորահոսքից, «Ռադիո Վան»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ, երևի, չկարողանան օրվա պլանով պահանջված գումարը վճարել:

Այդուամենայիվ, ՀՀ պարետի որոշմամբ այսօրվանից՝ մայիսի 18-ից, հանրային տրանսպորտի աշխատանքը վերսկսվել է՝ արտակարգ դրության ռեժիմից բխող անվտանգության նոր կանոնների պահպանման պահանջով:

Ի թիվս որոնց, ուղևորների համար սահմանվել են հետևյալ պահանջները՝ կորոնավիրուսի հնարավոր վարակի փոխանցումը կանխելու նպատակով խուսափել մետաղադրամների, թղթադրամների տուրուառից՝ տալով զուտ ուղեվարձը՝ 100 դրամը, հանրային տրանսպորտում գտնվելիս՝ կրել դիմակ, ձեռնոց:

Դե իսկ, վարորդներն էլ պետք է նստելատեղերի թվաքանակից ավելի ուղևոր չտեղափոխեն, ինքնաշեն նստատեղեր չավելացնեն, մեքենան օրական՝ առնվազն 2 անգամ, խորքային ախտահանման ենթարկեն:

Մեր դիտարկումների ընթացքում արձանագրեցինք, որ և´ ուղևորները, և´ վարորդները հետևողական էին վերոնշյալ պահանջների կատարմանը, դեռ ավելին՝ համար 39 երթուղու միկրոավտուբուսներում բացի պատուհաններին ամրացված իրազեկող գրություններից, ուղեսրահում ալկոգել էր տեղադրված: Վարորդը հստակեցրեց՝ ովքեր ձեռնոցներ չունեն՝օգտվում են:

Երևանի կանգառներից մեկում տիրող տրամադրությունները՝ տեսանյութում:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում, նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված, մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, որը 1 անգամ արդեն երկարաձգվել էր 1 ամսով, երկարաձգվել է ևս 30 օրով. Հանրապետությունն այդ ռեժիմում կլինի մինչև հունիսի 13-ի ժամը 17:00-ն ներառյալ:

Արտակարգ դրության պայմաններում, սակայն, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սահմանափակումները չեն խստացվելու, այլ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տարվելու է ապակենտրոնացման ճանապարհով, այն է՝ յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական պատասխանատվության շրջանակում պետք է մասնակցի այդ պայքարին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть