Երթուղայիններում՝ կանգնած, մետրոյի վագոններում՝ 70-ից ավելի ուղևորներ չպետք է լինեն․ նոր կանոններ՝ մայիսի 18-ից - RadioVan.fm

Онлайн

Երթուղայիններում՝ կանգնած, մետրոյի վագոններում՝ 70-ից ավելի ուղևորներ չպետք է լինեն․ նոր կանոններ՝ մայիսի 18-ից

2020-05-15 14:32 , Общество, 1487

Երթուղայիններում՝ կանգնած, մետրոյի վագոններում՝ 70-ից ավելի ուղևորներ չպետք է լինեն․ նոր կանոններ՝ մայիսի 18-ից

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ արտակարգ դրության ռեժիմում մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոններ են գործելու։ Հիշեցնենք՝ մայիսի 18-ից հանրապետությունում ամբողջությամբ վերականգնվելու է հասարակական տրանսպորտի գործունեությունը։

Ըստ պարետի որոշման՝ սահմանվել են անվտանգության հետևյալ կանոնները․

Վերգետնյա հասարակական տրանսպորտ

.Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:

.Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

.9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

.Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:

.Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):

.Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:

.Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տ Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

.Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տ Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

Տաքսի

.Արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

.Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն

.Ավտոտրանսպորտային միջոցները սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

.Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:

.Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:

.Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը:

.Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

.Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:

.Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:

.Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть