ՀՀ-ում երթուղայինները, մետրոն մինչև ապրիլի 12-ը չեն աշխատի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում երթուղայինները, մետրոն մինչև ապրիլի 12-ը չեն աշխատի

2020-04-01 14:05 , Общество, 1730

ՀՀ-ում երթուղայինները, մետրոն մինչև ապրիլի 12-ը չեն աշխատի

ՀՀ պարետի մարտի 31-ի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը ներառյալ ներկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

- Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը

- Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում

-Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման

-Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:

- Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։

- Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ:

Նշվում է, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները` տրամադրելով ժամանակ ադապտացվելու համար:

Աշխատանքի դադարեցման մասին հայտարարություներ է տարածել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը:

«Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ ՝

- Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե՛ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,-ասված է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ վերլուծելով կորոնավիրուսով դրական ախտորոշված դեպքերի աճի ներկա իրավիճակը, եկել են այն եզրակացության, որ խիստ սահմանափակումները ստիպված են երկարաձգել ևս առնվազն տաս օրով։

Лента

Рекомендуем посмотреть