Մարզահամերգային համալիրը անհրաժեշտության դեպքում կարող է ծառայել անձանց մեկուսացման վայր. այդ նպատակով տարբեր վայրեր են առանձնացվել - RadioVan.fm

Онлайн

Մարզահամերգային համալիրը անհրաժեշտության դեպքում կարող է ծառայել անձանց մեկուսացման վայր. այդ նպատակով տարբեր վայրեր են առանձնացվել

2020-04-01 21:36 , Общество, 1473

Մարզահամերգային համալիրը անհրաժեշտության դեպքում կարող է ծառայել անձանց մեկուսացման վայր. այդ նպատակով տարբեր վայրեր են առանձնացվել

Երեկվանից սոցցանցերում շրջանառվում են լուսանկարներ, որոնցում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահն է՝ տասնյակ դատարկ մահճակալներով: Նկարները օգտատերերի կողմից տարաբնույթ արձագանքների են արժանացել:

Այդ առիթով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից պարզաբանել են.

«Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված տեղեկատվությունն այս օրերին տրամադրվում է կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի կողմից:

ՀՀ-ում ապրիլի 1-ի 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 571 է, 31-ը բուժվել են, կա 3 մահ:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերլուծությունների համաձայն՝ եթե այս տեմպերը պահպանվեն՝ ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000: Նա կոչ էր արել #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հանրապետության տարածքում տեղաշարժի սահմանափակումները խստացվել են և կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Лента

Рекомендуем посмотреть