Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը Հայաստանում վերջին 24 ժամում ավելացել է 39-ով: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, ապրիլի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 571-ի: Հիվնադությունից մահվան ելքերի թիվը 3-ն է։
Հիշեցնենք՝ մարտի 31-ի ժամը 11։00-ի տվյալներով վարակվածների թիվը 532 էր։