«Կես շիշ խմած 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքից»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Կես շիշ խմած 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքից»․ Փաշինյան

2020-02-19 17:10 , Политика, 1358

«Կես շիշ խմած 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքից»․ Փաշինյան

Հանրապետությունում ներդրված երթևեկության բալային համակարգի արդյունքում այս պահի դրությամբ որևէ մեկը դեռ չի զրկվել վարորդական իրավունքից։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վարորդները վարման իրավունքից զրկվել են կոպիտ խախտումների հետևանքով։

Վարչապետի ներկայացմամբ՝ տարբեր խախտումների հետևանքով վարորդական իրավունքից 311 մարդ է զրկվել։

«Այդ վարորդները զրկվել են կոպիտ խախտումների համար, նրանցից 27-ը՝ առանց պետահամարանիշի մեքենա վարելու,16 հոգի՝ կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու, 6 հոգի սթափության վիճակի զննությունից խուսափելու, 180 հոգի զրկվել է խմածության՝ 0.5 մլ-ից ավելի չափի պատճառով։ Էս 0.5 մլ-ն գիտե՞ք ինչքան է, որ երկուսով կես լիտրանոց օղի խմեն, արդյունքում երկուսն էլ կունենան խմածության աստիճան, այսինքն՝ կես շիշ խմած 180 հոգի զրկվել է իրավունքից»,-թվարկեց Փաշինյանը՝ խոստանալով վերանայել բալային համակարգը, երբ վարորդական իրավունքից զրկվողներ լինեն։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, Հայաստանում հունվարի 1-ից հունվարի 29-ը ներառյալ վարորդական իրավունքից մեկ տարի ժամկետով զրկվել էր 138 վարորդ։

Лента

Рекомендуем посмотреть