Հայաստանում հունվարի 1-ից հունվարի 29-ը ներառյալ 138 վարորդ մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից։
«Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների ուժերով ՀՀ ճանապարհներին հայտնաբերվել է ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու համար, այն է տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը 138 վարորդ, ինչի արդյունքում վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով»,-հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից: