2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ճանապարհային երթևեկության բալային համակարգը՝ սկզբում միայն տեսա-լուսանկարահանող սարքերի խախտումների դեպքում - RadioVan.fm

Онлайн

2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ճանապարհային երթևեկության բալային համակարգը՝ սկզբում միայն տեսա-լուսանկարահանող սարքերի խախտումների դեպքում

2019-12-27 19:12 , Право, 2738

2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ճանապարհային երթևեկության բալային համակարգը՝ սկզբում միայն տեսա-լուսանկարահանող սարքերի խախտումների դեպքում

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտնելու տուգանային միավորների՝ Բալային համակարգը, ըստ որի վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ, որոնք նվազելու են տարբեր խախտումներ կատարելու դեպքում։

Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի` տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: 3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, իսկ եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը՝ նշել է, որ տուգանային միավորների օրենքը ուժի մեջ մտնելիս կիրառվելու են միայն տեսանկարահանման ու լուսանկարահանման համակարգով արձանագրված խախտումների դեպքում։

«Ճանապարհային ոստիկանների կողմից արձանագրված իրավախախտումների պարագայում միայն տուգանային միավորների մասով օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի սեպտեմբերի 1-ից»,-հստակեցրել է Չիլինգարյանը։

Կան խախտումներ, որոնց պարագայում նախկինում նախատեսված էր տուգանք, սակայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կլինի տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկում։

«Այդ խախտումներից են առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր կամ կապույտ լուսային առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաներ արձակող սարքերի տեղադրումը։ Խոսքը վերաբերում է ոստիկանության, շտապ օգնության, փրկարար ծառայության մեքենաների վրա եղած առկածող փարոսիկներին»,-տեղեկացրել է ՃՈ պետի տեղակալն ու ընդգծել՝ վարորդական իրավունքից կզրկվեն նաև նրանք, ովքեր կվարեն այդ մեքենաների նմանությամբ գծանշված տրանսպորտային միջոցներ։

Եթե նախկինում այդ խախտումների համար նախատեսված էր տուգանք 100 հազար դրամի չափով, ապա այժմ վարորդը մեկ տարով կզրկվի վարոդական իրավունքից, ինչպես նաև նրանից կառգրավվեն այդ փարոսիկներն ու ազդանշանային համակարգերը։

Երթևեկության սահմանված արագությունը 81 և ավելի կմ/ժ-ով գերազանցելու դեպքում էլնախկին 500 հազար դրամի տուգանքի փոխարեն, անձը մեկ տարի մեքենա վարելու իրավունք չի ունենա։

Իսկ թե ՀՀ-ում որ վայրերում են տեղակայված տեսադիտարկման և արագաչափ սարքերը՝ տեղեկացեք հղումներով։

Лента

Рекомендуем посмотреть