«Քաղաքապետարանը խոչընդոտում է «Սանիթեք»-ի աղբադույլերի հավաքման աշխատանքներին»․ ընկերությունը հայտարարություն է տարածել - RadioVan.fm

Онлайн

«Քաղաքապետարանը խոչընդոտում է «Սանիթեք»-ի աղբադույլերի հավաքման աշխատանքներին»․ ընկերությունը հայտարարություն է տարածել

2019-12-09 14:11 , Общество, 1263

«Քաղաքապետարանը խոչընդոտում է «Սանիթեք»-ի աղբադույլերի հավաքման աշխատանքներին»․ ընկերությունը հայտարարություն է տարածել

«Սանիթեք»-ի հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են: Այս մասին ասվում է ընկերության այսօր տարածած հայտարարությունում։

««Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այն, ինչ տեղի է ունենում ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ:

Ընկերության հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են մինչ օրս: Օրինակ, քաղաքապետարանը շարունակաբար թույլ չի տալիս, որ «Սանիթեք» ընկերությունը տնօրինի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ խոչընդոտելով ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին: Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation): Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը: Կառավարությունը որևէ կերպ չի արձանագանքել ծանուցմանը և որևէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ»,-ասված է «Սանիթեք»-ի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 3-ին հայտնեց «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը ամբողջությամբ խզելու մասինմասին՝ նշելով, որ ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Հոկտեմբերի 14-ին «Սանիթեք» ընկերությունը հայտնեց, որ սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը, որպես առաջին քայլ, ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:

Лента

Рекомендуем посмотреть