Քաղաքապետարանը խզում է «Սանիթեքի» հետ պայմանագրերը - RadioVan.fm

Онлайн

Քաղաքապետարանը խզում է «Սանիթեքի» հետ պայմանագրերը

2019-10-03 14:16 , Право, 1635

Քաղաքապետարանը խզում է «Սանիթեքի» հետ պայմանագրերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր երևանցիներին ուղղված տեսաուղերձում հայտնում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը ամբողջությամբ, միակողմանի կերպով խզելու մասին։

Նա նշում է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, ինչն ահագնացել է 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Վերը նշվածն, ահա, Մարությանի հիմնավորմամբ՝ ստիպել է ուսումնասիրել, և պարզել՝ արդյո՞ք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքած պայմանագրերի բոլոր կետերը,և, ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:

2019 թվականի հուլիսից մեկնարկել է «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը, որի արդյունքներից ելնելով և հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով՝ քաղաքապետարանը որոշում է կայացրել ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծել «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը»։

Лента

Рекомендуем посмотреть