«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:
Այդ մասին հայտնում են ընկերությունից՝ նշելով, որ որպես գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 3-ին հայտնեց «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը ամբողջությամբ խզելու մասին՝ նշելով, որ ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում:
Մարությանն, այնուհետ, լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ բոլոր փաստերն ուսումնասիրվել են, և եթե «Սանիթեքը» դիմի արբիտրաժային դատարան՝ իրենք պատրաստ են։