«Ստացվում է՝ յուրաքանչյուր սեռափոխի համար փող կա, իսկ ինտելեկտուալ մանկական խաղերի համար՝ ոչ»․ Կարին Տոնոյանը՝ «Հայ ասպետ»-ի ճակատագրի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ստացվում է՝ յուրաքանչյուր սեռափոխի համար փող կա, իսկ ինտելեկտուալ մանկական խաղերի համար՝ ոչ»․ Կարին Տոնոյանը՝ «Հայ ասպետ»-ի ճակատագրի մասին

2019-11-13 18:26 , Общество, 1863

«Ստացվում է՝ յուրաքանչյուր սեռափոխի համար փող կա, իսկ ինտելեկտուալ մանկական խաղերի համար՝ ոչ»․ Կարին Տոնոյանը՝ «Հայ ասպետ»-ի ճակատագրի մասին

«Եթե հներին հետաքրքրում էր մեր գրպանը, այս օրերին տեսնում ենք, որ թալանում են մեր խիղճը։ Այն, ինչ չի ներվել հներին, չի ներվելու նաև նորերին»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում հայտարարեց «Հայ ասպետ» հեռուստանախագծի, հեղինակ և վարող Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով նախագծի շուրջ ստեղծված վիճակին։

Նրա խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությամբ շուրջ 10 տարի եթեր հեռարձակված նախագծի ճակատագիրն անորոշ է։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խոստումը՝ մանկապատանեկան ինտելեկտուալ հեռուստանախագծերի համար մրցույթ անցկացնել՝ մինչ օրս չի կատարվել, մինչդեռ, նման խաղերի համար նախատեսված ֆինանսները վերաբաշխվում են այլ նախագծերի վրա, որոնցից են սեռափոխված, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված «Մել» ֆիլմը, հրապարակի ներկայացումը,-ասաց Կարին Տոնոյանը՝ հորդորելով իրեն չկապել քոչարյանական, կամ այլ ուժերի հետ։

«Եթե փող չկա, ուրեմն չկա բոլորի համար, բայց ստացվում է, որ յուրաքանչյուր սեռափոխի, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների համար կա, իսկ ինտելեկտուալ մանկական խաղերի համար՝ ոչ»,-շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ վերջերս հայտնի դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ԿԳՄՍ»՝ Ազգային կինոկենտրոնին հատկացրած բյուջեի շրջանակում 20 միլիոն դրամ է տրվել 2019-ին ստացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերից մեկի իրականացմանը, ըստ որի վավերագրական ֆիլմ է նկարահանվում սեռափոխված ծանրորդ Մելինե Դալուզյանի՝ Մելի մասին։ Ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ Իննա Սահակյանի խոսքով՝ պետության կողմից հատկացված գումարը ֆիլմի բյուջեի ընդամենը 14%-ն է կազմում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը՝ նշել է, թե «իր ընկալմամբ՝ ֆիլմը մարդու մասին է, չեմպիոնի, և իրենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է, ուրիշ մասեր չեն ֆինանսավորում»: «Էն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Նախարարությունը ֆինանսավորել է եռակի չեմպիոնի մասին ֆիլմը, ում պատվին երեք անգամ ՀՀ դրոշը բարձրացվել է»,-նոյեմբերի 8-ին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակից երիտասարդ դաշնակցականներին ասել է վարչապետը, ում հակադարձել են, թե նա Եվրոպայի չեմպիոն է, ով հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։

Օրերս աղմուկ բարձրացավ նաև ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորած մեկ այլ նախագծի շուրջ, ըստ որի՝ «ԱԺԶ» հասարակական կազմակերպությանը մոտ 2,7 մլն դրամ գումար էր հատկացվել «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ Չարենցի, Ազատ Վշտունու, Գևորգ Աբովի պոեզիան ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ բեմադրելու համար։ Քննատատության ալիք բարձրացրած «ՀուԶանք ուԶանգ» անվանումով ներկայացումը ուղեկցվել էր բախումներով, որակվել որպես «սատանիստական»։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть