«Արարատ. Սրբազան լեռը». Բիբլիականի թանգարանային նմուշները` մեկ տեղում - RadioVan.fm

Онлайн

«Արարատ. Սրբազան լեռը». Բիբլիականի թանգարանային նմուշները` մեկ տեղում

2019-10-15 18:15 , Культура, Шоу бизнес, 2485

«Արարատ. Սրբազան լեռը». Բիբլիականի թանգարանային նմուշները` մեկ տեղում

Յուրաքանչյուր արվեստագետ իր կտավում Հայաստանի խորհրդանիշ համարվող Բիբլիական Արարատը յուրովի է պատկերել ու պատկերում։

«1890 թվականին, երբ աշխարհահռչակ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին Փարիզում կազմակերպված անհատական ցուցահանդեսում ներկայացրեց 1889 թվականին նկարած «Նոյն իջնում է Արարատից» կտավը՝ այդ լեռը ոչ միայն նկարիչն ինքը, այլև այցելու բոլոր հայերը ընկալեցին որպես հայրենիքի խորհրդանիշ»,-հայոց սրբազան լեռին առնչվող հայ գեղանկարչության պատմության կարևոր փաստն է հիշեցնում Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումով ոգեշնչված, ահա, Հայաստանի ազգային պատկերասրահն այսօր արվեստասեր հանրության առաջ իր իր դռները բացեց յուրահատուկ՝ «Արարատ. Սրբազան լեռը» ցուցահանդեսով, որի համադրողը՝ Քնարիկ Ավետիսյանը, մեծ սեր ու նվիրում է դրել նախապատրաստական աշխատանքներում։

Թանգարանի երեք ցուցասրահներում մեկտեղվել են հայ դասական և ժամանակակից նկարիչների շուրջ 36 գեղանկարչական և 10 գրաֆիկական աշխատանքներ, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գևորգ Բաշինջաղյան, Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Գեորգի Յակուլով, Ստեփան Աղաջանյան, Սեդրակ Առաքելյան, Փանոս Թերլեմեզյան, Սեյրան Խաթլամաջյան,Ռուբեն Գրիգորյան․ այս և հայ արվեստի նշանավոր այլ վարպետների ստեղծագործությունները մեկ տեղում թանգարանի այցելուները կարող են վայելել մինչև ս․թ․ նոյեմբերի 14-ը։


Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть