Եվրադատարանը «Մարտի 1»-ի գործով ճանաչել է Դավիթ Մաթևոսյանի իրավունքների խախտումները - RadioVan.fm

Онлайн

Եվրադատարանը «Մարտի 1»-ի գործով ճանաչել է Դավիթ Մաթևոսյանի իրավունքների խախտումները

2019-10-10 20:44 , Право, 1666

Եվրադատարանը «Մարտի 1»-ի գործով ճանաչել է Դավիթ Մաթևոսյանի իրավունքների խախտումները

2008 թ․ «Մարտի 1»-ի գործերի շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրում է, որ խոչընդոտվել է դիմողի արդար դատաքննության, և խաղաղ հավաքներ, ցույցեր անցկացնելու իրավունքը:

Եվրադատարանի վճռով հայտնաբերված խախտումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պետք է վճարի 13 200 եվրո (EUR)՝ ոչ նյութական վնասի համար:

Դիմումատուն, նշենք, պահանջել էր 25 000 եվրո։

«Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունը ինքնիշխան ազգերի մենաշնորհն է, իսկ նրանք, ովքեր արդարադատություն մուրում են միջազգային/վերազգային կառույցներում՝ երբեք չեն ունենա արդարադատություն»,-անդրադառնալով վերոնշյալ վճռին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Մաթևոսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Հիշեցնենք՝ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի հավաքը ցրելուց հետո։ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու» մեղադրանքով նա, բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Մինչդեռ, պաշտպանական կողմը մեղադրանքը շինծու էր որակում։

Лента

Рекомендуем посмотреть