«ՀՀ դատական համակարգն առկա վիճակով ունակ չէ վերանայելու Մարտի 1-ի գործերը»․ Մուշեղ Շուշանյան - RadioVan.fm

Онлайн

«ՀՀ դատական համակարգն առկա վիճակով ունակ չէ վերանայելու Մարտի 1-ի գործերը»․ Մուշեղ Շուշանյան

2019-08-07 18:40 , Право, 1702

«ՀՀ դատական համակարգն առկա վիճակով ունակ չէ վերանայելու Մարտի 1-ի գործերը»․ Մուշեղ Շուշանյան

ՀՀ դատարանները հրաժարվում են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Մարտի 1»-ի գործերով կայացարած վճիռները։ Այդ մասին այսօր «ՄԻԵԴ-ի վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի. ի՞նչպես առողջացնել դատական համակարգը» թեմայով հրավիրված մամլո ասուլիսին հայտարել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Եվրադատարանն այդ գործերով արդեն ճանաչել է Մարդու իրավունքի խախտումը և գտել, որ կալանքի համար բավարար և անհրաժեշտ պատճառներ չեն եղել, Հայաստանի դատարանները հրաժարվում են կալանքի մասին որոշումները բեկանել և վերացնել՝ դիմողի խախտված իրավունքների վերականգնման համար՝ պարզաբանելով, որդիմողները 2008-2009 թվականներից արդեն ազատության մեջ են։

Փաստաբանը սա անհեթեթ պատճառաբանություն է որակում՝ հայտարարելով, որ ՀՀ դատարանները պարզապես հրաժարվում են կատարել Եվրոպական դատարանի վճիռները, ինչի վերաբերյալ իրենք դիմումներ կներկայացնեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե։

Մուշեղ Շուշանյանին, այդուհանդերձ, այս իրավիճակի պատճառները հայտնի են։ Նրա խոսքով՝ այդ գործերի քննությանը ներգրավված է շուրջ 40 դատավոր, որոնց գերակշիռ մեծամասնությունը պաշտոնավարում է առ այսօր։

«Այդ գործերով խախտումները մասնագիտական անձեռնհասության հետևանք չեն եղել, այդ գործերով խախտումները կատարվել են ուղղակի դիտավորությամբ․դրանք ունեցել են քաղաքական շարժառիթներ, կատարվել են քաղաքական նպատակով։ Դատավորները ուղիղ հանցանք են գործել, նրանք անմեղ անձանց նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացրել են ապօրինի հետապնդում՝ ազատազրկելով նրանց»,-նշել է Շուշանյանը։

Лента

Рекомендуем посмотреть