Փաշինյանը Քիմի հետ պայմանավորվել է - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը Քիմի հետ պայմանավորվել է  

2019-10-09 19:10 , Политика, 1097

Փաշինյանը Քիմի հետ պայմանավորվել է

«Սիրելի´ Քիմ, հաճելի է Ձեզ հանդիպել, Ձեր շնորհիվ Հայաստանի հանդեպ միջազգային հետաքրքրությունը ընդլայնվում է, կարծում եմ, որ դուք կշարունակեք այդպես անել»,-ՀՀ կառավարությունում հյուրընկալած ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քարդաշյանը նշել է՝ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կին է և իր համար հաճելի է իր արտադրանքը փորձել բերել Հայաստան և ինչ-որ բան անել Հայաստանի համար:

Փաշինյանի և Քարդաշյանի հանդիպումը այնուհետ շարունակվել է փակ դռների հետևում:

«Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»,-ֆեյսբուքյան իր էջում այնուհետ գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ամերիկահայ հեռուստաաստղի հետ լուսանկար:

Նշենք՝ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել Երևանում ընթացող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում։ Նա նախօրեին ելույթ է ունեցել համաժողովի՝ «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, ասել, որ առաջիկայում Հայաստանին առնչվող մեծ նորություններ կլինեն։

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Лента

Рекомендуем посмотреть