Քարդաշյանը տպավորված է Հայաստանի ծաղիկներով․ մտածում է օծանելիք ստեղծելու մասին - RadioVan.fm

Онлайн

Քարդաշյանը տպավորված է Հայաստանի ծաղիկներով․ մտածում է օծանելիք ստեղծելու մասին

2019-10-08 14:33 , Культура, Шоу бизнес, 1382

Քարդաշյանը տպավորված է Հայաստանի ծաղիկներով․ մտածում է օծանելիք ստեղծելու մասին

«Շատ հուզված եմ այստեղ գտնվել: Տեխնոլոգիական համաժողովի համար չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է»,-այդ մասին այսօր Երևանում ընթացող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի «Գաղափարների շուկա» լիագումար նիստում իր ելույթում ասել է ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը՝ նշելով, որ երեկ Հայաստանի փողոցներով երթևեկելիս՝ շատ է ոգեշնչվել:

«Առաջիկայում Հայաստանի հետ կապված մեծ նորություններ կլինեն խնամքի միջոցների արտադրության ոլորտում»,-ասել է հեռուստաաստղը՝ հավելելով, որ իրեն տպավորել են Հայաստանի ծաղիկները։

Անդրադառնալով WCIT 2019-ի շրջանակում Հայաստան այցին, Քիմ Քարդաշյանն ընդգծել է․ «Երբ տեղեկացա, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողով է անցկացվելու, միանգամից համաձայնեցի մասնակցել: Շնորհակալ եմ, որ ինձ այս ամենի մի մասն եք դարձրել: Հպարտ եմ, որ այստեղ եմ: Նաև հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա երեխաներիս այստեղ մկրտել»:

Հիշեցնենք՝ նախօրեին հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա քույր Քորթնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին, որտեղ Քարդաշյանի երկու որդիները և դուստրը մկրտվել են․ Քարդաշյանի երեխաները ստացել են հայ սրբերի անունները՝ Վարդան, Գրիգոր և Աշխեն: Քիմի երեխաների կնքահայրն է դարձել Հայ առաքելական եկեղեցու սարկավագ 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը:

«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների՝ 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ ՏՏԾՀԴ-ն ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։

Հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հյուրընկալել է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

Лента

Рекомендуем посмотреть