«Հանքը դա գարաժ չէ, որ փակես, բանալին դնես գրպանդ՝ դուրս գաս»․ ի պաշտպանություն Ամուլսարի երթի մասնակիցն ի պատասխան Փաշինյանի՝ հանքի շահագործումը ցանկացած պահի դադարեցնելու մասին վստահեցումերին - RadioVan.fm

Онлайн

«Հանքը դա գարաժ չէ, որ փակես, բանալին դնես գրպանդ՝ դուրս գաս»․ ի պաշտպանություն Ամուլսարի երթի մասնակիցն ի պատասխան Փաշինյանի՝ հանքի շահագործումը ցանկացած պահի դադարեցնելու մասին վստահեցումերին

2019-09-11 20:15 , Общество, 1549

«Հանքը դա գարաժ չէ, որ փակես, բանալին դնես գրպանդ՝ դուրս գաս»․ ի պաշտպանություն Ամուլսարի երթի մասնակիցն ի պատասխան Փաշինյանի՝ հանքի շահագործումը ցանկացած պահի դադարեցնելու մասին վստահեցումերին

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը և հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։ Այդ մասին հայտարարում են Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամները, ավքեր այսօր ի պաշտպանություն Ամուլսարի խորհրդանշական երթ էին կազմակերպել, որի մեկնարկը տրվեց Ազգային ժողովի բակից։

«Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,-հայտարարեցին երթի կազմակերպիչները։

Երթին միացած քաղաքացիներից մեկը «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց, թե վարչապետը, հայտարարելով, որ խնդիրների դեպքում կարող էցանկացած պահի դադարեցնել հանքի շահագործումը՝ իրականությունը լավ չի պատկերացնում։

«Հանքը դա գարաժ չէ, որ փակես, բանալին դնես գրպանդ՝ դուրս գաս»,-նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ասաց, որ որևէ իրավական հիմնավորում չունեն արգելելու «Լիդիան Արմենիային» շահագործելու Ամուլսարը։ Նա ջերմուկցիներին խնդրեց բացել հանք տանող ճանապարհները՝ վստահեցնելով, որ կառավարությունը ամեն պահի, երբ որևէ խնդիր արձանագրի հանքի շահագործման գործընթացում՝ կկասեցնի այն։

Փաշինյանի հայտարարության առնչությամբ պատասխանը չուշացավ․պաշտպանական խումբը հայտարարեց՝«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, հակառակը՝ ավելի ամրանալու են»։

Лента

Рекомендуем посмотреть