Սիրիայում փետրվարից առաքելություն իրականացնող հայ բժիշկները օգնություն են ցուցաբերել 4870 մարդու - RadioVan.fm

Онлайн

Սիրիայում փետրվարից առաքելություն իրականացնող հայ բժիշկները օգնություն են ցուցաբերել 4870 մարդու

2019-09-02 15:01 , Общество, 1232

Սիրիայում փետրվարից առաքելություն իրականացնող հայ բժիշկները օգնություն են ցուցաբերել 4870 մարդու

«Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն»,-ֆեսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ հայ մասնագետներից բաղկացած մարդասիրական օգնության առաջին՝ 83 հոգանոց խումբը, ՌԴ աջակցությամբ, Հալեպ էր մեկնել այս տարվա փետրվարին, հումանիտար առաքելության հերթական խումբը նրանց փոխարինեց հունիսին։

Առաջին խմբի ուժերով ականազերծվել է մի քանի տասնյակ հազար քմ տարածք, բուժօգնություն ցուցաբերվել՝ 100-ավոր քաղաքացիների։

ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ էլ՝հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել է 48967 քմ տարածք, իսկ մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում մասնագիտական օգնություն են ցուցաբերել 2420 մարդու, որից 598-ը ՄԱԿ-ի գինեկոլոգիայի և մանկաբուժության բարեգործական կենտրոնում։

Օրերս այդ մասին փաստող տեսանյութ է հրապարակվել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть