Սիրիա մեկնած հայ մասնագետները հարյուրավոր մարդկանց են օգնել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների - RadioVan.fm

Онлайн

Սիրիա մեկնած հայ մասնագետները հարյուրավոր մարդկանց են օգնել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների

2019-05-31 14:36 , Общество, 1826

Սիրիա մեկնած  հայ մասնագետները հարյուրավոր մարդկանց են օգնել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ մարդասիրական խմբի բժիշկները հարյուրավոր մարդկանց են օգնել, որոնց թվում շատ են եղել երեխաները։

Մարդասիրական խմբի կողմից վիրաբուժական բնույթի օգնություն է ցուցաբերվել 394 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է տրվել 801 քաղաքացու, իրականացվել է 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն:

«Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարևոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն»,-ընդգծում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ հավելելով, որ մարդասիրական առաքելությունը շարունակվում է:

Նշենք՝ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը հումանիտար առաքելությամբ Սիրիա է մեկնել այս տարվա փետրվարի 8-ին։

Մարտի 7-ին ականի պայթյունից վնասվածք է ստացել նրանցից մեկը, ամպուտացվել է սակրավորի աջ ոտնաթաթը։

Հայ մասնագետները, նշենք, հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն են ծավալում Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть