Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10 հազար քառակուսի մետր տարածք - RadioVan.fm

Онлайн

Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10 հազար քառակուսի մետր տարածք

2019-04-16 15:29 , Общество, 2189

Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10 հազար քառակուսի մետր տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորներն այս պահին, ընդհանուր առմամբ, 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք են ականազերծել: Այդ մասին տեղեկացնում են «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ ամենօրյա կապի մեջ են խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ:

Կենտրոնի փոխանցմամբ՝ մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո՝ մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները, հանդիպում են և՛ հակատանկային և՛ հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները:

Նշենք՝ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը հումանիտար առաքելությամբ Սիրիա է մեկնել այս տարվա փետրվարի 8-ին։

Մարտի 7-ին ականի պայթյունից վնասվածք է ստացել նրանցից մեկը, ամպուտացվել է սակրավորի աջ ոտնաթաթը։

Հայ մասնագետները, նշենք, հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն են ծավալում Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում։

Лента

Рекомендуем посмотреть