2.1 մլրդ դրամ կուղղվի մարտական հերթապահության պայմանների բարելավմանը - RadioVan.fm

Онлайн

2.1 մլրդ դրամ կուղղվի մարտական հերթապահության պայմանների բարելավմանը

2019-08-19 15:03 , Экономика, финансы, 1659

2.1 մլրդ դրամ կուղղվի մարտական հերթապահության պայմանների բարելավմանը

Մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»,-գրել է վարչապետը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ազդարարեց պաշտպանական շրջանի բոլոր մարտական դիրքերն ու հենակետերը մշտական ջրով ապահովելու աշխատանքների ավարտի մասին։

Առաջնագծում մշտական ջուր ունենալու նախագիծը կյանքի կոչվեց ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի, Արցախի Հանրապետության կառավարության ու ՊԲ հրամանատարության գործուն համագործակցության արդյունքում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть