ՀՀ ոստիկանությունից այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում են, որ օրերս առաջնագիծ է մեկնել ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։
«Մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում է նաև սահամանապահ գործառույթ։ Հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է»,-ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելիս ելույթի իր խոսքում ընդգծել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։
Հիշեցնենք՝ Ոստիկանության զորքերը սահմանին ժամկետային զինծառայողներին փոխարինում են 2018 թվականի օգոստոսի 23-ից։ Նրանք մարտական հերթափոխն իրականացնում են Տավուշի մարզում՝ դիրքերում մնալով 14 օր։
ՀՀ ոստիկանության զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու որոշուման մասին 2018-ի օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։