«Ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են ՀՀ Զինված ուժերին՝ պահպանելու Հայաստանի պետական սահմանն ու կանգնելու մեր զինվորի, բանակի կողքին: Արդեն շնորհակալություն եմ հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին և նրանց հարազատներին այս կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամություն հայտնելու համար», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում էր ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը։
Նշենք, որ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները մարտական հերթափոխն իրականացնելու են Տավուշի մարզում՝ դիրքերում մնալով 14 օր։