Փաշինյանի կոչը՝ արգելափակել դատարանները և դրան հետևած միջոցառումները Վենետիկի հանձնաժողովը սահմանադրությանն ու միջազգային նորմերին համապատասխան չի համարել․ Արփինե Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի կոչը՝ արգելափակել դատարանները և դրան հետևած միջոցառումները Վենետիկի հանձնաժողովը սահմանադրությանն ու միջազգային նորմերին համապատասխան չի համարել․ Արփինե Հովհաննիսյան

2019-07-15 17:41 , Политика, 1203

Փաշինյանի կոչը՝ արգելափակել դատարանները և դրան հետևած միջոցառումները Վենետիկի հանձնաժողովը սահմանադրությանն ու միջազգային նորմերին համապատասխան չի համարել․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը՝ «մի քանի դրվագներով հատկանշական համարելով» հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները։

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը փաստել է`

1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, ԿՈՉ ԱՐԵՑ իր կողմնակիցներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահը (Բուքիքիոն) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն ՊՆԴԵՑ , որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»:

1.1. Հայաստանի իշխանությունների հրավերով ՀՀ է ժամանել ԵԽ բարձրաստիճան պատվիրակություն` քննարկելու դատաիրավական բարեփոխումները: «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։»։

Ելնելով վերոգրյալից՝ Արփինե Հովհաննիսյանը արձանագրում է՝ «Վենետիկի հանձնաժողովի կարծիքով արգելափակման կոչը և դրան հետևած միջոցառումները չեն համարվել սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան, ակնհայտ շարադրված է քաղաքական պատճառը այդ վարքագծի, դե իսկ վեթինգն էլ մեղմ ասած համադարման չէ, անհրաժեշտ չէ, օգտակար չէ, ուստի իշխանությունները համաձայնվել են այդ մտքից հրաժարվել, ինչն իհարկե խիստ խրախուսելի է»:

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշավորության հիման վրա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումից հետո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց մայիսի 20-ին՝ առավոտյան 8։30-ից մինչև կեսօրվա 13։30-ը, արգելափակել հայաստանյան դատարանների մուտքերը։ Նույն օրը կառավարությունում հրավիրված քննարկմանը Փաշինյանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը ու, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն «vetting»-ի՝ զտման։

Մայիսի 21-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը անդրադանալով Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վերաբերյալ կոչին՝ հայտարարեցին․ «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատարանների վրա ճնշում»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть